Պահոց

Archive for 27 Դեկտեմբերի, 2011

Ա1+-ի հյուրը Դավիթ Շահնազարյանն է

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ամենաճակատագրական ճակատամարտերի տարի

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը Lragir.am-ին տված հարցարզույցում ամփոփեց անցնող 2011թվականը:

— Եթե ամփոփելու լինենք անցնող տարին, ապա այն ինչ տվեց Հայ Ազգային Կոնգրեսին:

— Վստահաբար կարող եմ պնդել, որ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումից ի վեր սա ամենաարդյունավետ տարին է եղել: Կոնգրեսը հռչակվեց 2008թ. օգոստոսի 1-ին, ու այդ ընթացքում միակ հարցը, որ մենք կարողացանք մինչեւ 2011թ. լուծել, այն էր, որ ստիպեցինք իշխանություններին հաշտվել հանրահավաքներ, երթեր անելու մեր իրավունքի հետ, թեեւ միայն մասնակիորեն, քանի որ Ազատության հրապարակը շարունակում էր մնալ օկուպացված: Սրա հիմնական պատճառն այն էր, որ իշխանությունները որդեգրել էին «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսը: Իսկ թշնամին նրանց համար ազատատենչ ժողովուրդն էր: 2011թ. այս առումով համարում եմ բեկումնային, որովհետեւ ի վերջո հաջողվեց իշխանություններին պարտադրել մեր բոլոր նախապայմանների կատարումը՝ երկխոսության ծավալման համար: Ավելին, հաջողվեց իշխանություններին նստեցնել բանակցությունների սեղան ու նրանց հետ քննարկել ՀՀ-ում լեգիտիմ իշխանության ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Սա մեծ բեկում էր, որը ցույց տվեց Հայաստանի ընդդիմության արդյունավետությունն ու կշիռը: Հետխորհրդային որեւէ տարածքում ընդդիմությունը երբեք նման հաջողության չի հասել:

— Իսկ որոնք էին ձախողումները:

— Եթե կարելի է դա ձախողում համարել, ապա կնշեմ հետեւյալը. ինչ-որ պահից իշխանությունները ճանապարհի կեսից հրաժարվեցին դեպի ժողովրդավարություն բանակցային անցման մոդելից ու դադարեցին կոմպրոմիսով հարցերը լուծելու քաղաքականությունը: Սա միայն մեկ բան է նշանակում՝ մեզ մարտահրավեր է նետած, որ հարցերը պետք է լուծենք ժողովրդի ճնշմամբ: Մենք այդ մարտահրավերն ընդունում ենք, եւ արդեն փետրվարից սկսելու ենք ժողովրդական ճնշման այն ալիքը, որն իշխանություններն իրենց գործողություններով են հրահրել Ավելին …

Հայ Ազգային Կոնգրեսի մշակութային քաղաքականության հայեցակարգ

Համազգային շարժմամբ և անկախությամբ սկզբնավորված մշակույթի ազատականացումը ավելի քան տասը տարի խեղաթյուրվում է: Ինչպես ազատ տնտեսություն, այնպես էլ ազատ մշակույթ ստեղծելու միտումները ճնշվում են’ վերածվելով պարզունակ տնտեսության և մշակույթի:

Բռնապետական համակարգը հավակնում է իր քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում արտադրել ինքն իր մեջ մշակույթ, այնուհետև այն թելադրել վերևից ներքև:  Նման համակարգի առաջին թշնամին ազատությունն ու բազմազանությունն է բոլոր ոլորտներում’ թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային:

Մարդու իրավունքների վրա հիմնված հասարակության կառուցումը միակ երաշխիքն է և ժողովրդավարական պետության, և քաղաքացիական հասարակության կայացման, և հանրային բարօրության համար: Այդ սկզբունքի իրականացումը Շարժման առաքելությունն ու գերագույն նպատակն է:

ժողովրդավարական հասարակությունն ու պետությունը ստեղծվում են անհատների և ազատ միավորումների միջոցով: Պետության դերն է պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները, ամրագրել հասարակության  ազատ կամքով ստեղծված համակեցության կանոնները:

Մշակութային քաղաքականությունը հասարակության միջանձնային և հանրությունների միջև հարաբերությունների սահմանումներն են: Սահմանադրությունը այդ հարաբերությունների և ստեղծագործական ինքնադրսևորումների մշակութային հիմնարար արժեքն է ու ազատության, երաշխավորը:

2008 թվականին սահմանադրական կարգի վերականգնման պահանջով սկսված իրադարձություններն ու գործընթացը  ձևավորում են մի նոր’սահմանադրական մշակույթ, որը ձգտում է հասարակական հարաբերություններում իրավահավասարության սկզբունքի արմատավորմանն ու հաստատմանը, սեփական և ուրիշի իրավունքների գիտակցմանն և ճանաչմանը, որտեղ օրինական պայմանագրային հարաբերությունները հասարակական նորմ են դառնում: Ավելին …