Պահոց

Posts Tagged ‘ՀՅԴ’

Հայաստանի հաղթանակը


Երեք տարի առաջ մարտիմեկյան հակասահմանադրական արտակարգ դրության քսանօրյա մղձավանջի հաջորդ օրը Ժամանակ օրաթերթում մի լրագրող գրել էր.
«Երեք… Հայաստան
Իրականության մեջ, անշուշտ, երկու, բայց, ընդհանուր առմամբ, երեք:
Որովհետեւ…
Լավ…ավելի ճիշտ է` ըստ կարգի:
Երկու Հայաստան գոյություն ունի այսօր, որոնք գտնվում են միմյանց միջեւ բացված վիհի տարբեր կողմերում:
Մեկը` հայտնի զույգի Հայաստանն է:
Էդպես` փշալարերով, առնել-ծախելով, փչացնելով, հարամելով, լաքեյներով, տանկով-բանով, արտակարգ դրությամբ, քաղաքականության իսպառ բացակայությամբ, իշխանավոր կոչվածների հանդեպ ժողովրդի ատելությամբ, միմյանց հանդեպ որսաշան զգոնությամբ, մեծ-մեծ փողերով ու պուճուրիկ-պուճուրիկ ուղեղներով, նստած աթոռի միջով կատարվող արյան շրջանառությամբ, այդ նույն աթոռը կորցնելու ոչ մարդկային վախով, ստով, կեղծիքով, պնակալեզների հզոր բանակով, մանր ու մեծ ծախու արարածներով եւ այլն:
Այս Հայաստանում, անշուշտ, միայն սրանք չէ, որ կան: Կան նաեւ նորմալ, պարկեշտ ու արժանապատիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ հենց այս Հայաստանն է պետք իրենց ու հենց այդ ղեկավարությամբ է հնարավոր առաջընթացներ արձանագրել: Այդ մարդիկ որեւէ շահ կամ արտոնություն չեն ակնկալում իրենց համար: Նրանք, պարզապես, հավատում են, վստահում ու համոզված են:
Աստված իրենց հետ: Ու նաեւ` մնացյալի: Իրենց ընտրության հարցն է:
Մյուս Հայաստանը` ժողովրդի Հայաստանն է:
Արժանապատիվ, ժողովրդի իշխանությամբ կառավարվող, ինքն իր առաջնորդն ընտրած, ինքն իր վստահելի մարդկանց թիմն ունեցող, աշխարհի հետ համաքայլ ընթանալ փորձող, աշխարհի լավին համակարծիք ու վատը` մերժող, քրիստոնեական արժեքներ, բարոյականություն ու ոգի որդեգրած, ազատության շունչը վայելած ու դրանից այլեւս հրաժարվել չկամեցող, ազատ, հպարտ ու արդար Հայաստանի քաղաքացիներով հարուստ մի երկիր, ուր…
Ուր առայժմ միայն պայքար կա:
Ու կա, անշուշտ, երրորդ Հայաստանը. երազանքի Հայաստանը: Յուրաքանչյուրի երազանքի: Առաջին ու երկրորդ Հայաստաններում ապրողների` ըստ յուրաքանչյուրի պատկերացման: Ավելին …

2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. Լեւոն Զուրաբյան

levon-zurabyan.jpg— Պարոն Զուրաբյան, Դուք նախօրեին հայտարարել էիք, թե փետրվար-մարտին «պլանավորել եք մարդկանց նոր ալիք բարձրացնել, զանգվածային լուրջ միջոցառումներ անցկացնել, որոնց շնորհիվ ճնշում կգործադրեք իշխանությունների վրա»։ Արդյո՞ք այդ ալիքը կապված կլինի սպասվող ԱԺ ընտրությունների հետ, թե՞ խոսքը նաեւ Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին է, որտեղ առաջադրվել է նաեւ Սասուն Միքայելյանը։
— Մենք չենք գործում դեմոկրատական երկրում, մենք գործում ենք մի բռնապետության ռեժիմի պայմաններում, որը կառուցել է դեմոկրատական ֆասադ, որում կարծես` կարող են ազատորեն գործել կուսակցությունները, անցկացվել ընտրություններ, բայց, իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ ամենը այդպես չէ, եւ որ ստեղծվել է ահաբեկման, ժողովրդի կամքի աղավաղման, ընտրությունների կեղծման մի հսկայական մեխանիզմ, ինչի պատճառով էլ մենք սա համարում ենք բռնապետություն դեմոկրատական ֆասադով։ Նման վիճակում ընտրությունները դառնում են ընդամենը գործիք` ժողովրդի ակտիվացման, մոբիլիզացիայի համար` հանուն ժողովրդավարության մղվող համաժողովրդական շարժման հաղթանակի արձանագրման։ Եւ մենք, ցանկացած գործիք` լինի դա հանրահավաք, ցույց, երթ, քաղաքապետի ընտրություններ, ԱԺ ընտրություններ, պետք է օգտագործենք հենց այդ նպատակով, որպեսզի լայնացնենք ազատության սահմանները երկրում, սասանենք ռեժիմի դիրքերը եւ հասնենք ժողովրդավարության լիակատար հաղթանակին։ Այս առումով շատ կարեւոր է նաեւ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որը կծառայի, այսպես ասենք, մեր հիմնական ճակատամարտից առաջ տաքացման համար, որը հնարավորություն կստեղծի կամ արձանագրել ոգեւորիչ հաղթանակ (Հրազդանում), կամ եւս մեկ անգամ բացահայտել կեղծարար բռնապետական ռեժիմի դեմքը հենց Աժ ընտրություններից առաջ։ Սա նաեւ թույլ կտա նեղացնել ռեժիմի մանյովրի ազատությունը` ԱԺ ընտրությունների ժամանակ։

Իսկ ԱԺ ընտրությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի պահանջով իշխանությունները պարտավոր են տրամադրել ընդդիմությանը եթերային ժամանակ, հաշվի առնելով դռնեդուռ քարոզչության հնարավորությունները, այն հանգամանքները, որ ընդհանրապես, նման համապետական ընտրությունների անցկացումը շեշտակիորեն նպաստում է ժողովրդի ակտիվացմանն ու քաղաքականացմանը, ուստի մենք այս ամբողջ գործընթացը` եւ նախընտրական, եւ ընտրությունների օրը, եւ հետընտրական շրջանում, օգտագործելու ենք գլխավոր նպատակի իրականացման համար` Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի առջեւ հաշվետու իշխանության ձեւավորման համար։ Ինչքան էլ փորձեն կեղծել ընտրությունները, այնուամենայնիվ, շնորհիվ մեր հզոր, այս 4 տարի չդադարող համաժողովրդական շարժման, մենք գրանցելու ենք ԱԺ-ում այնպիսի նշանակալից ներկայություն, որը թույլ կտա արդեն նոր դիրքերից, շատ ավելի նպաստավոր դիրքերից գրոհել այս ավազակապետական ռեժիմի դեմ։ Ավելին …

Քաղաքական դաշտի բաղադրատոմսը

Քաղաքական դաշտի բաղադրատոմսըՈրքան մոտենում են ընտրությունները, այնքան Հայաստանի ներքաղաքական կյանքն ավելի հետաքրքիր է դառնում։ Հատկապես զվարճալի է մանր-մունր կուսակցությունների պահվածքը։ Հիշում եք, չէ՞, «Կտոր մը երկինք» ֆիլմի այն դրվագը, երբ քաղաքում անառակներ են հայտնվում, եւ բոլոր «շահագրգիռ այրերը» երեկոյան նույն ժամին իբր պատահաբար զբոսնում են այդ կանանց լուսամուտների տակ։ Նախընտրական իրավիճակն, ահա, մանր-մունր կուսակցություններին ստիպել է ճիշտ նույնպիսի սեթեւեթանքով «զբոսանքի ելնել» քաղաքական դաշտում եւ հասարակությանը հիշեցնել իրենց մասին։ Ընդ որում` բոլորը սեթեւեթում են համարյա նույն բառապաշարով. «կուսակցությունը դեռ չի որոշել առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը», «դեռեւս չենք քննարկել որեւէ այլ ուժի հետ համագործակցելու հարցը, բայց մեր կուսակցությունը բաց է ցանկացած տիպի քննարկումների համար» եւ այլն։
Լավ, իսկ ինչո՞ւ է այս ամենը ծիծաղելի։ Որովհետեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդամենը երկու «ինտրիգ» կա։ Առաջին` կարողանալո՞ւ է արդյոք Հայ ազգային կոնգրեսը վերջին համապետական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած 22 տոկոսը դարձնել, ասենք, 40-50 տոկոս, թե՞ չի կարողանալու, եւ երկրորդ` կարողանալո՞ւ է արդյոք ԲՀԿ-ն արժանի դիմադրություն ցույց տալ ՀՀԿ-ին եւ այնպես անել, որ ՀՀԿ-ն առանց իրենց «յոլա չգնա», թե՞ չի կարողանալու։ Հիմա դատեցեք ինքներդ. այս երկու հիմնական հարցերի ֆոնի վրա ի՞նչ նշանակություն ունի` «Ժառանգությունը» դաշինք կազմելո՞ւ է ՀՅԴ-ի կամ «Ազատ դեմոկրատների» հետ, թե ոչ, կամ այս ուժերից որի՞ն են միանալու, ասենք, Արամ Կարապետյանը կամ ռամկավարները։ Միանան-չմիանան` դրանից ի՞նչ է փոխվելու։ Բան չունենք ասելու, իրենց համար ինչ-որ բան գուցեւե փոխվի։ Ասենք` առանձին-առանձին ամեն մեկը 2-3 տոկոս ունի, գուցե միանան ու մի 10 տոկոս ստանան, բայց ի՞նչ պիտի փոխի դա երկրի կյանքում։ Իսկ ահա վերոհիշյալ երկու առանցքային հարցերից շատ բան է կախված։ Ավելի կոնկրետ` եթե Հայ ազգային կոնգրեսը հաղթի ընտրություններում, երկրում հաստատ արմատական փոփոխություններ տեղի կունենան (սրանում հաստատ ոչ մեկը չի կասկածում)։ Կամ եթե Կոնգրեսը քիչ ձայներ ստանա, բայց ԲՀԿ-ն ծանրակշիռ ներկայություն ապահովի հաջորդ խորհրդարանում, դա կնշանակի, որ իշխանական համակարգի ներսում գոնե ինչ-որ հավասարակշռվածություն կա, իսկ հակառակ դեպքում Հայաստանն իսկապես վերածվելու է մոնոլիտ ավազակապետության։ Այլ կերպ ասած` օբյեկտիվորեն ստացվել է այնպես, որ Հայաստանի ապագայի վրա ինչ-որ ազդեցություն կարող են ունենալ միայն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հաջողությունները կամ անհաջողությունները, իսկ քաղաքական մյուս ուժերի քայլերը կարող են ազդեցություն ունենալ բացառապես այդ ուժերի ղեկավարների ու նրանց «մոտիկների» վրա։ Ավելին …

Սերժ Սարգսյանի հեռացման ալիքը Կոնգրեսը պատրաստվում է բարձրացնել 2012թ. փետրվար-մարտ ամիսներին. «Այն կսրբի այս իշխանություններին»

Հայ Ազգային Կոնգրեսը մոտ օրերս կներկայացնի նոր պլատֆորմ։ «Բոլոր այն ուժերը, որոնք կընդունեն այդ պլատֆորմը կամ դրա առանցքային կետերը, այդ ուժերի հետ հնարավոր է համագործակցել», երեկ «Ա1+»-ին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նա չի բացառել, որ նույն պլատֆորմի շրջանակներում Կոնգրեսը համագործակցի նաեւ ՀՅԴ-ի հետ։ Վերջին շրջանում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընտրությունները վերահսկելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել նաեւ Կոնգրեսի հետ։ «ՉԻ»-ն երեկ Լեւոն Զուրաբյանից ճշտեց, թե ի՞նչ պլատֆորմի մասին է խոսքը։
Ի պատասխան` Հայ Ազգային Կոնգրեսի համակարգողն ասաց, որ դա լինելու է ընտրական գործընթացը թափանցիկ եւ օրինական դարձնելուն ուղղված առաջարկների պլատֆորմ։

Ամփոփելով 2011 թվականը` կայքի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն այն Շարժման համար գնահատել է  բեկումնային եւ նվաճումների տարի։ «3 տարի շարունակ իշխանությունները որդեգրել էին մի ռազմավարություն, որով մերժում էին ցանկացած զիջում` հույս ունենալով, որ շարժումը կմարի։ Այս տարվա փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին մեր շատ հզոր հանրահավաքների, ժողովրդի ճնշման շնորհիվ իշխանությունները ստիպված եղան նահանջել եւ ընդառաջ գնալ ընդդիմության պահանջներին։ Նրանք ստիպված եղան ազատել բոլոր քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակը եւ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ` երկրում շուտափույթ լեգիտիմ իշխանությունների հարցը քննարկելու համար», ասել է Լեւոն Զուրաբյանը։ Ըստ նրա`  իշխանություններն ընդհատեցին Հայ Ազգային Կոնգրեսիի հետ երկխոսությունը, քանի որ մտածեցին, թե լարումը նվազել է. «Դա մեկ բան է նշանակում` դեպի ժողովրդավարություն բանակցային անցման ճանապարհը չհաջողվեց, եւ արդեն պետք է գնանք Սերժ Սարգսյանի հեռացման ճանապարհով` ժողովրդի ուղիղ ճնշման ներքո», ընդգծել է Զուրաբյանը։ Ավելին …

Քանի որ իշխանությունները չեն ցանկանում հեռանալ խաղաղ ճանապարհով, մենք դա կանենք մյուս տարի՝ ուժով

Հայ Ազգային Կոնգրեսը մոտ օրերս կներկայացնի նոր պլատֆորմ։ «Բոլոր այն ուժերը, որոնք կընդունեն այդ պլատֆորմը կամ դրա առանցքային կետերը այդ ուժերի հետ հնարավոր է համագործակցել»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա չի բացառում, որ նույն պլատֆորմի շրջանակներում Կոնգրեսը համագործակցի նաեւ ՀՅԴ-ի հետ: Վերջին շրջանում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընտրությունները վերահսկելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

Ամփոփելով 2011թվականը՝ Լեւոն Զուրաբյանն այն գնահատեց բեկումնային եւ նվաճումների տարի:
«3 տարի շարունակ իշխանություններն որդեգրել էին մի ռազմավարություն, որով մերժում էին ցանկացած զիջում՝ հույս ունենալով, որ շարժումը կմարի: Այս տարվա փետրվար, մարտ, մայիս ամիսների մեր շատ հզոր հանրահավաքների, ժողովրդի ճնշման շնորհիվ իշխանությունները ստիպված եղան նահանջել եւ ընդառաջ գնալ իշխանությունների պահանջներին: Նրանք ստիպված եղան ազատել բոլոր քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակը եւ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ՝ երկրում շուտափույթ լեգիտիմ իշխանությունների հարցը քննարկելու համար»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ իշխանություններն ընդհատեցին Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսությունը, քանի որ մտածեցին, թե լարումը նվազել է. «Դա մեկ բան է նշանակում՝ դեպի ժողովրդավարություն բանակցային անցման ճանապարհը չհաջողվեց եւ արդեն պետք է գնանք Սերժ Սարգսյանի հեռացման ճանապարհով՝ ժողովրդի ուղիղ ճնշման ներքո»:

Սերժ Սարգսյանի հեռացման ալիքը Կոնգրեսը պատրաստվում է բարձրացնել 2012թ. մարտին. «Այն կսրբի այս իշխանություններին»

Կոնգրեըը կածում է, որ 2011թ. որեւէ լուրջ բացթողում կամ սխալ չի կատարել. «Մենք իրագործել ենք այն ծրագիրը, որը ամրագրել ենք 2008թ. Հայ Ազգային Կոնգրեսի հռչակագրով»:
Նա այլ հարց է համարում, որ հռչակագրի՝ իշխանությունների հեռացման մասին կետը չկատարվեց։

«Քանիոր իշխանությունները չեն ցանկանում հեռանալ խաղաղ ճանապարհով, Մենք դա կանենք մյուս տարի՝ ուժով»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։
Ա1+

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources