Պահոց

Archive for 25 Դեկտեմբերի, 2011

Հայաստանի կառավարության հայտարարած արդյունաբերության 10% աճը գոյություն չունի

Ստոպ կադրՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հայտարարած արդյունաբերության 10% աճը գոյություն չունի։ Նրա խոսքով, իշխանությունը հանքը վաճառում է եւ աճ ցույց տալիս, մինչդեռ Բագրատյանն ասել է, որ հանքերը պետք է հանել ՀՆԱ-ից։

Բագրատյանն ասել է, որ հանքերն անխնա շահագործվում են, մինչդեռ պետք են հանքարդյունաբերության հստակ քվոտաներ, թե ինչ մետաղից որքան պետք է արտահանվի տարեկան։ Ըստ նախկին վարչապետի, այսպես շարունակելու դեպքում 10 տարի անց Հայաստանում հանք չի մնա։ «Մենք արդեն պղնձի հանքեր չունենք Ղարաբաղում, անխնա շահագործում են Ալավերդիում»։

Նա նշել է, որ Կոնգրեսը այդ մասին մոտեցումը ներկայացնելու է իր բնապահպանական ծրագրում, որը կհրապարակի առաջիկայում։

Հրանտ Բագրատյանը նաեւ խիստ կասկածում է կառավարության տվյալներին գյուղատնտեսության աճի վերաբերյալ. «Գյուղատնտեսությունը, պաշտոնական տվյալներով ունեցել է 15% աճ, բնակչության թիվը նվազել է 3%-ով։ Պետք է գները նվազեին 18%-ով, փոխարենը 12,5%-ով թանկացել են»,- արձանագրել է Բագրատյանը։

Բանախոսը հայտարարել է, որ Հայաստանն ընթացիկ տարին կփակի մոտ 4% տնտեսական անկմամբ, բայց կառավարությունը կհայտարարի այդքան աճի մասին։ Ավելին …