Պահոց

Archive for 26 Դեկտեմբերի, 2011

Սասուն Միքայելյանը կառաջադրվի Հրազդանի քաղաքապետի թեկնածու

Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը պատրաստվում է որպես թեկնածու մասնակցել 2012 թվականի փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ինքը Միքայելյանը` հավելելով, որ եթե արդար ընտրություններ անցկացվեն, ապա իր ընտրվելու հավանականությունը կկազմի «150 տոկոս»: 

«Դե ժողովուրդն է պահանջում, որ` «մենք ուզում ենք փրկվենք», նույնիսկ մարդիկ են եղել, որ ասել են` «տան մեջ մահանում ենք, եկեք` մեզ փրկեք»։ Ես բարոյական իրավունք չունեմ իմ թեկնածությունը չառաջադրելու», — ասաց ընդդիմադիր գործիչը։

Նշելով, որ իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե Հայաստանում առաջիկա ընտրություններն անցկացվելու են արդար ու թափանցիկ, Միքայելյանը շեշտեց, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները լավ առիթ են նրանց հայտարարությունները կյանքի կոչելու համար։ Ավելին …