Պահոց

Posts Tagged ‘լիսկա’

Եկել է հաշիվ պահանջելու ժամանակը

Մեր զրուցակիցն է արձակագիր, հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը

Արմեն, մեր նախորդ զրուցակիցը փաստում է, որ ուղիղ քսան տարի հետո մենք տեսնում ենք մեր պետության վերջը, քաղաքականության բովանադակություն էլ վերջին հաշվով հնարավոր չեղավ ունենալ, և ներկայիս քաղաքական ճգնաժամը մեր գործողությունների և արդյունք են, և հետևանք: Համամի՞տ եք:

Ոչ, ձեր նախորդ զրուցակիցը երևի ինքնության ճգնաժամ է ապրում: Մենք չունենք քաղաքական ճգնաժամ, ընդհակառակը` ունենք զարթոնք ու վերելք:

Դարձյա՞լ լավատեսորեն եք մոտենում հարցին: Ակտիվություն կա, զարգացումներ չկան:

Մենք ոչ թե քաղաքական, այլ իշխանական ճգնաժամ ունենք, ներիշխանական խորը, անհուսալի ճգնաժամ, ու դա քաղաքական զարթոնքի, մեր գործողությունների և արդյունքն է, և հետևանքը:

Շատերը այսօր խոսում են մեր հասարակության մասկուլինային բնույթի մասին, հնարավո՞ր է ճգնաժամերի պատճառը սա է:

Մասկուլին չի նշանակում հետադեմ կամ ոչ ժողովրդավար: Եթե վստահենք հոլանդացի գիտնական Գերթ Հոֆսթեդեի ուսումնասիրություններին, մասկուլին են նաև ԱՄՆ-ն, Իտալիան, Ճապոնիան, Ավստրիան, Գերմանիան, Ավստրալիան, որտեղ հասարակության համար կարևոր են նյութական բարիքներն ու առաջընթացը, որտեղ հասարակության համակրանքն ուժեղի կողմն է, գեղեցիկը մեծ ու արագընթաց է, սեքսն ու բռնությունը խրախուսվում են ԶԼՄ-ներով, ապրում են աշխատելու համար, պետությունը շատ փող է ծախսում սպառազինման վրա, ի տարբերություն ֆեմինին հասարակության, ինչպիսիք են Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հոլանդիան, որտեղ կարևոր են հարաբերությունները և կայունությունը, համակրանքը թույլի կողմն է, գեղեցիկը փոքր է ու դանդաղաշարժ, սեքսն ու բռնությունը գրաքննվում են, աշխատում են ապրելու համար, պետությունը քիչ փող է ծախսում զենքի վրա: Կարծեմ 90-ից ավել երկիր է ուսումնասիրվել, բայց Հայաստանը դրանց թվին չի պատկանում: Ավելին …