Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը /տեսանյութեր, լուսանկարներ/

17894_505966196117822_869194393_nԼեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում: 

Հիմնադիր նախագահի ելույթը բանավոր էր, եւ տեքստային տարբերակը՝ աննշան կրճատումներով վերծանվել է iLur.am կայքի կողմից: 

-Միանգամից ասեմ՝ ճառ չեմ ասելու, հռետորաբանությամբ, ճարտասանությամբ չեմ զբաղվելու, որովհետեւ սա այն լսարանը չէ. ձեզ քարոզելու, համոզելու դաստիարակելու խնդիր չկա, ձեզնից յուրաքանչյուրն ինքը քարոզիչ է, հռետոր եւ դաստիարակիչ: Ես ընդամենն ուզում եմ ձեզ հետ մի փոքր զրուցել որոշ հարցերի մասին, որոշ փոքրիկ շեշտադրումներ կատարելու համար, եւ կապված նաեւ այս վերջին շրջանի մի քիչ շփոթ, բայց համենայնդեպս, որոշակի ալեկոծություններ ունեցող իրադարձություների մասին:
Նախ, ինչ վերաբերվում է Կոնգրեսին. թե ի՞նչ կարեւոր է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծումը, դրա մասին ես չեմ խոսելու: Դրա մասին արտահայտվեցին համարյա բոլոր նախորդ ելույթ ունեցողները: Ես ուզում եմ խոսել Կոնգրեսին վերաբերող այլ ասպեկտի մասին, ձեւավորման մասին, դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք: Ես ուզում եմ նախ եւ առաջ գնահատել մեր հինգ տարվա աշխատանքը. Հայ ազգային կոնգրես կուսակցության աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր դա Կոնգրես դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություններ եւ կազմակերպություններ: Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա բացարձակապես չի նսեմացնում այն գործը, որը իրենք արել են այս 5 տարիների ընթացքում: Եւ գոնե առնվազն 4 տարի, մինչեւ 2011-ի աշունը, դաշինքը եղել է կուռ, համաձույլ, համախոհների, զինակիցների մի միավորում, որը ես մեծապես գնահատում եմ: Ոչ ոք այդ ժամանակ ոչ գլուխ է պահել, ոչ խաղ է տվել, ոչ էլ՝ դաշինքի ներսում փորձել է հաստատել, կամ իրականացնել սեփական կուսակցության շահերը: Եւ ես խորին շնորհակալություն եմ հայտնում դաշինքի բոլոր անդամներին՝ որոնք կատարել են իրենց մեծագույն գործը: Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ, ինչպես ասացի, դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որը նրանք բերել են Համաժողովրդական շարժմանը: Եւ եթե այսօր մենք կուսակցություն ենք կայացնում, այդ կուսակցության մի զգալի մասը՝ անկուսակցականները, հենց ստեղծվել են այդ դաշինքի շնորհիվ: Եւ այդ էներգետիկան, որ փոխանցվում է այս նոր ստեղծվելիք կուսակցությանը, դրանում իր մեծագուն դերը ունի հենց դաշինքը: Read more…

Categories: Պաշտոնական

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խումբը

homeLogo

1. Լեւոն Տեր-Պետրոսյան
2. Լեւոն Զուրաբյան
3. Զոյա Թադեւոսյան
4. Գագիկ Ջհանգիրյան
5. Վահան Վարդապետյան
6. Դավիթ Մաթեւոսյան
7. Ավետիս Ավագյան
8. Վահագն Խաչատրյան
9. Աշոտ Սարգսյան
10. Արման Մուսինյան Read more…

Categories: Պաշտոնական

Հակահարված. բոլոր հարվածները

Արման Գրիգորյան. ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ

Հարցազրույց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ

-Մոտ երկու տարի առաջ «Առավոտին» տված Ձեր հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե ՀԱԿ-ն ի վերջո ձախակենտրոն ուժ է դառնալու, որտեղ գերիշխող է լինելու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Ձեր կանխատեսումն արժանացավ ոչ միանշանակ արձագանքների ու գնահատականների։ Մասնավորապես` որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ սկսեցին պնդել, որ ՀԱԿ-ն այլեւս հրաժարվել է ազատականությունից։ Իսկ վերջին շրջանում նույնպիսի պատճառաբանությամբ մի քանի գործիչներ ու քաղաքական կազմակերպություններ դուրս եկան ՀԱԿ-ից։ Կցանկանայի՞ք պատասխանել այդ հայտարարություններին եւ փոքր ավելի մանրամասն խոսել այն մասին, թե ի՞նչ եք հասկանում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ասելով եւ ինչո՞վ է այն տարբերվում ազատականությունից: Read more…

Ինչ են գրում կոնգրեսականները ֆեյսբուքում

 Աշոտ Սարգսյան
Հայ Ազգային Կոնգրեսի 4-րդ տարեդարձի առիթով «անկախ» ու «շատ անկախ» մամուլի անդրադարձներն, իհարկե, քննադատական էին, մարդկանց հուսահատության, հուսախաբության մղող։ Ամբողջ չորս տարի Կոնգրեսը չի կարողացել լուծել «հասարակ մի հարց» տապալել ավազակապետությունը եւ վերականգնել սահմանադրական կարգը։ Մեղադրվում են նրանք, ովքեր պայքարել, բայց չեն կարողացել հաղթել, ոչ թե նրանք, ովքեր չեն միացել այդ պայքարին կամ խոչընդոտել են այն։ Մեղադրվում են ոչ թե նրանք, ովքեր լքել են Կոնգրեսի շարքերը, այլ Կոնգրեսը, ում շարքերը լքել են։ Պատկերավոր ասած՝ մեղադրվում է ոչ թե դավաճանողը, այլ՝ դավաճանվողը։ Եւ ոչ մեկը չի նկատում ակնհայտ բաներ։ Բնական կլիներ, օրինակ, որ «ճիշտ» կամ «ավելի արմատական» մարտավարությամբ թե ռազմավարությամբ առաջնորդվողներըԿոնգրեսը լքելու հենց հաջորդ օրը հանրահավաք հրավիրեին՝ «ժողովրդի սպասումներին համահունչ» ասելիքով ու անելիքով։ Մինչդեռ հնարավոր առավելագույն աղմուկով Կոնգրեսից դուրս եկածների ետեւից մորքուրի տղայից էնկողմ մարդ չի գնում։ Ու զարմանալի մի զուգադիպությամբ նրանք բոլորը հավաքվում են «արեւմտամետ» պլատֆորմի վրա ԱՄՆ դեսպանատան տաքուկ վրանի տակ կամ կարոտով փարվում գտնված «ընկերոջը»։ «Անկախ» ու «շատ անկախ» մամուլը սա չի նկատում։ Քննադատության թիրախը եղել ու մնում է Հայ Ազգային Կոնգրեսը։

Հ.Գ. Բնագավառին փորձագիտական մակարդակով տիրապետողները պնդում են, որ Հայաստանում բացառությամբ 1-2-ի, ոչ մի լրատվամիջոց չի կարող ֆինանսապես ինքնաբավ լինել։

Զառա Հովհաննիսյան

հանգստանալ չկա,

քանի դեռ երկրում ապօրինությունն  է իշխանը,

հանգստանալ չկա,

քանի դեռ գործում է կամակատար դատարանը,

հանգստանալ չկա,

քանի դեռ ազատ շրջում են մարդասպանները,

հանգստանալ չկա,

քանի դեռ բանտերը լցվում են քաղբանտարկյալներով,

հանգստանալ չկա,

քանի դեռ ամեն նեմեց ինչ ուզի կանի,

հանգստանալ չկա,

քանի դեռ զավթված է իշխանությունը,

հանգստանալ չկա,

քանի դեռ նախագահի աթոռին նստած է չընտրյալը,

վեր կացեք,

ազա՛տ քաղաքացիներ,

հանգստանալ չկա:

Լիզա Ճաղարյան
Բարի լույս, կոնգրեսականներ:) Ընդամենը չորս տարեկան ենք, բայց մեզ բաժին հասած զրկանքները, կորուստները, հարվածները, վայրահաչությունները, ստորությունները, դավաճանությունները չորս հարյուր տարեկանին «կսազեին»:) Շնորհավո’ր մեր չորսամյակը: Հաղթելու ենք: Read more…

Հայաստանի հաղթանակը


Երեք տարի առաջ մարտիմեկյան հակասահմանադրական արտակարգ դրության քսանօրյա մղձավանջի հաջորդ օրը Ժամանակ օրաթերթում մի լրագրող գրել էր.
«Երեք… Հայաստան
Իրականության մեջ, անշուշտ, երկու, բայց, ընդհանուր առմամբ, երեք:
Որովհետեւ…
Լավ…ավելի ճիշտ է` ըստ կարգի:
Երկու Հայաստան գոյություն ունի այսօր, որոնք գտնվում են միմյանց միջեւ բացված վիհի տարբեր կողմերում:
Մեկը` հայտնի զույգի Հայաստանն է:
Էդպես` փշալարերով, առնել-ծախելով, փչացնելով, հարամելով, լաքեյներով, տանկով-բանով, արտակարգ դրությամբ, քաղաքականության իսպառ բացակայությամբ, իշխանավոր կոչվածների հանդեպ ժողովրդի ատելությամբ, միմյանց հանդեպ որսաշան զգոնությամբ, մեծ-մեծ փողերով ու պուճուրիկ-պուճուրիկ ուղեղներով, նստած աթոռի միջով կատարվող արյան շրջանառությամբ, այդ նույն աթոռը կորցնելու ոչ մարդկային վախով, ստով, կեղծիքով, պնակալեզների հզոր բանակով, մանր ու մեծ ծախու արարածներով եւ այլն:
Այս Հայաստանում, անշուշտ, միայն սրանք չէ, որ կան: Կան նաեւ նորմալ, պարկեշտ ու արժանապատիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ հենց այս Հայաստանն է պետք իրենց ու հենց այդ ղեկավարությամբ է հնարավոր առաջընթացներ արձանագրել: Այդ մարդիկ որեւէ շահ կամ արտոնություն չեն ակնկալում իրենց համար: Նրանք, պարզապես, հավատում են, վստահում ու համոզված են:
Աստված իրենց հետ: Ու նաեւ` մնացյալի: Իրենց ընտրության հարցն է:
Մյուս Հայաստանը` ժողովրդի Հայաստանն է:
Արժանապատիվ, ժողովրդի իշխանությամբ կառավարվող, ինքն իր առաջնորդն ընտրած, ինքն իր վստահելի մարդկանց թիմն ունեցող, աշխարհի հետ համաքայլ ընթանալ փորձող, աշխարհի լավին համակարծիք ու վատը` մերժող, քրիստոնեական արժեքներ, բարոյականություն ու ոգի որդեգրած, ազատության շունչը վայելած ու դրանից այլեւս հրաժարվել չկամեցող, ազատ, հպարտ ու արդար Հայաստանի քաղաքացիներով հարուստ մի երկիր, ուր…
Ուր առայժմ միայն պայքար կա:
Ու կա, անշուշտ, երրորդ Հայաստանը. երազանքի Հայաստանը: Յուրաքանչյուրի երազանքի: Առաջին ու երկրորդ Հայաստաններում ապրողների` ըստ յուրաքանչյուրի պատկերացման: Read more…

Նորոգումն անհրաժեշտ է. պահպանում զարգացման միջոցով

Հրանտ Տեր-ԱբրահամեանՀայտնի է, որ ցանկացած ճգնաժամ կարող է առիթ դառնալ ե՛ւ թուլացման ու վերջնական կործանման, ե՛ւ հակառակը՝ նորոգման ու հզորացման: Այսինքն՝ ճգնաժամը փորձաքար է, որի շնորհիվ կարող է ստուգվել այս կամ այն համակարգի կենսունակությունը:

Պարզ է, որ այսօր Հայ ազգային կոնգրեսում կան ճգնաժամային երեւույթներ՝ որոնց արտաքին դրսեւորումն է երկու՝ «Հանրապետություն» եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների կողմից ՀԱԿ-ը լքելու արդեն պաշտոնապես հայտարարված որոշումները: Պարզ է նաեւ, որ այս իրողությունը ոչ թե երկնքից անսպասելիորեն ընկած խնձոր է, այլ միայն հետեւանք ներքին եւ արտաքին որոշակի գործընթացների: Մի կողմ թողնելով արտաքին գործոնները, պետք է շեշտեմ, որ այսօրվա ճգնաժամային երեւույթները նաեւ Կոնգրեսի ներքին որոշ թերիների արդյունք պետք է համարել, որոնցից, թերեւս, կարեւորը՝ կուսակցություններին չափից ավելի մեծ տեղ տալն էր որոշումների կայացման գործընթացում` ի հաշիվ ՀԱԿ համակիրների հիմնական կորիզը կազմող անկուսակցականների: Կհաղթահարի՞ ՀԱԿ-ն այսօրվա ճգնաժամը: Կարծում եմ` այո՛:

Նախ՝ հարվածի ուժն այս պահին պետք չէ չափազանցել, երկրորդ՝ հաղթահարման եւ նույնիսկ հզորացման հիմնական ուղին կարող է եւ պետք է լինի ինքնանորոգումը: Եւ եթե ընտրվի նորոգման ճանապարհը, ապա կուսակցական այսօրվա դեմարշների հասցված վնասը կարող է ոչ միայն չեզոքացնել, այլեւ հակառակը՝ հզորացնել Կոնգրեսին՝ չբացառելով նույնիսկ, որ ապագայում ավելի մեծ թվով անձանց կարելի է համախմբել նորացված ՀԱԿ-ի շուրջ: ՀԱԿ-ը պետք է պահպանել: Սակայն զուտ պահպանումը երբեք էլ արդյունավետ ճանապարհ չէ՝ ինքնանպատակ պահպանողականությունը սովորաբար բերում է լճացման, կարծրացման եւ կործանման: Պահպանման լավագույն մարտավարությունն, արդ, ոչ թե զուտ պահպանումն է, այլ զարգացումը եւ բարեշրջումը: Իսկ ինչո՞ւ արժե պահպանել ՀԱԿ-ը: Արդյո՞ք դա արժեք է ոչ միայն իր համակիրների այլեւ առհասարակ մեր հասարակության համար: Կարծում եմ` այո: Փորձեմ մի քանի խոսքով հիմնավորել: Read more…

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,818 other followers